| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
|
| Բլոգ |
Դիտումներ:
167
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-05-02
|
|

Հակոբ Տերտերյանը ծնվել 1951թ-ին Արմավիրիր (Հոկտեմբերյան) քաղաքում, ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ծառայել է նաղկին միության բանակում: Հակոբ Տերտերյանը մեծ նպատակի անհատ էր, ճիշտ էր գնահատում իր ապրած ժամանակաշրջանն ու քաղաքական իրադարձությունները: Նա առանց երկտանքի 1988թ-ին դարձավ Համազգային շարժման ակտիվ մասնակիցներից, և իր ուժերի ներածի չափով ծառայեց այդ վեհ գործին: Հակոբը միայն խոսքի մարդ չէր, նա նաև գիտեր զենքով պատասխանել թշնամուն և դառնալ Արցախի ազատագրության գործի զինյալներից մեկը: Այդ էր պատճառը, որ նա անվերապահորեն միացավ Ռուբիկ Եղոյանի <<Արծիվ-13>> ջոկատին և միշտ մնաց նրա հետ, կռվեց առաջին դիրքերում, անձնվիրաբար պաշտպանեց հող-հայրենին: Հակոբը այդ պանծալի ջոկատի հետ եղավ Հայաստանի սահմանային թեժ կետերում հայդուկի իր անմնացորդ պայքարով թշնամու դեմ կռվեց Հադրութ-Մարտակերտ ճակատային ուղղություններում: Հակոբ Տերտերյանի վերջին մարտը 1992թ-ի հունիսի 29-ին էր Մարտակ
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
134
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-22
|
|

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։ Դորտմունդում ընթացող հանդիպման 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Ընթանում է երկրորդ խաղակեսը: Դա Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում նա անցկացնում է 23-րդ խաղը:
Դիտումներ:
127
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-18
|
|
Սույն թվականի Ապրիլի 17-ին ժամը 18:30 Օպտիմում ուսումնական կենտրոնը հյուրընկալելու է հանրահայտ Buy.am կայքի թմին: Հանդիպման ընթացքում նրանք կներկայացնեն buy.am կայքի ստեղծման պատմությունը, հաջողության գրավականը, ծրագրային հնարավորությունները և այլն: Սեմինարի ավարտին հայտարարվելու է մրցույթ Օպտիմում ուսումնական կենտրոնի ուսանողների և շրջանավարտների համար, որի հաղթողները կստանան զանազան նվերներ և հնարավորություն իրենց ուժերը փորձելու buy.am-ի ՏՏ բաժնում որպես պրակտիկանտ:
Դիտումներ:
162
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-16
|
|

Քլոե Քարդաշյանը քիչ առաջ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ այսուհետեւ իրենց հայտնի ընտանիքը հողատարածք ունի պապենական հայրենիքում` Հայաստանում:
Ինչպես գրված է ստորեւ ներկայացված վկայականում` “Հովնանյան Ինտերնեյշնլ”-ը Քարդաշյանների գերդաստանին պարգեւում է հողատարածք Երեւանի Վահագնի թաղամասում, որը կատարյալ վայր է Հայաստանում երազանքի տուն կառուցելու համար:Քլոեն, լուսանկարը հրապարակելով, գրառում է կատարել` քրոջն ու եղբորը` Քորթնի եւ Ռոբ Քարդաշյաններին տեղեկացնելով, թե վերջիններիս համար հուշանվեր ունի:
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
143
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-10
|
|

Apple-ի iOS 8.3 համակարգի թարմացումն արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Տեսանյութում iMicca-ն ցույց է տալիս, թե ինչ նորույթներ ու փոփոխություններ կան այս թարմացման մեջ: Իմ կարծիքով ամենակարևոր նորությունն այն է, որ Siri օգտնականն արդեն հասկանում և խոսում է ռուսերեն:
Դիտումներ:
127
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-10
|
|

Facebook-ը ջանքեր չի խնայում սեփական Messenger ծրագիրն ավելի հայտնի ու կիրառելի դարձնելու համար և թողարկել է Messenger-ի վեբ տարբերակը: Այսինքն բնավ հարկավոր չէ բջջային հեռախոս ունենալ, որպեսզի կարողանաք օգտվել Ֆեյսբուք Messenger-ից: Ծրագրի վեբ տարբերակը ոչնչով չի զիջում բջջային տարբերակներին: Այստեղ նույնպես կարող եք ուղարկել լուսանկարներ, ֆայլեր, Ստիկեռներ, ինչպես նաև կատարել աուդիո ու վիդեո զանգեր: Messenger-ի վեբ տարբերակը հարմար է նամանավանդ այն դեպքում, երբ համակարգչով Ֆեյսբուք մտնում եք միայն նամակներ գրելու ու կարդալու համար:
Դիտումներ:
142
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-10
|
|
'
Մինչ Windows-ի և խաղային կոնսոլների օգտատերերը սպասում են Mortal Kombat խաղի հերթական մասին, այն արդեն թողարկվել է iOS համակարգի համար: Խաղի այս մասը կոչվում է Mortal Kombat X: Նշեմ, որ ս.թ. ապրիլի 14-ին խաղը կթողարկվի նաև Windows, PlayStation 4, Xbox One և Android համակարգերի համար: Ավելի ուշ կթողարկվի նաև PlayStation 3 և Xbox 360 կոնսոլների տարբերակը:
Դիտումներ:
151
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-10
|
|

Ստանդարտ իրավիճակը 2-րդ խաղում անընդմեջ փրկության է հասնում Բարսելոնային: Սելտայի Բալայիդոս մարզադաշտում Էնրիկեի սաները դժվար թե կարողանային լուրջ հաջողության հասնել, եթե չլիներ Ժերեմի Մաթյեն, ով ինչպես Ռեալի, այնպես էլ Սելտայի հետ խաղում դարձավ Բարսայի հաղթանակի բանալին: Մարզադաշտ` Բալայիդոս Մրցավար` Վիսենդե Գարրիդո ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ
Սելտա դե Վիգո` Սերխիո; Ուգո Մալլո, Կաբրալ, Ֆոնտաս, Ջոննի; Ագուստո, Կրոն Դելի (Ռադոյա, 67'), Պաբլո Էրնանդես (Մինա, 83'); Օրելյանա, Նոլիտո և Լարիվեյ (Շարլես, 71')
Բարսելոնա` Բրավո; Ալվես, Պիկե, Մաթյե; Ադրիանո; Ինիեստա (Պեդրո, 75'), Բուսկետս, Ռաֆինյա (Չավի, 58'); Մեսսի, Սուարես (Ռակիտիչ, 87') և Նեյմար
Դիտումներ:
154
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-08
|
|

Ask On’Fly հավելվածը պատրաստել են Մինաս Քեշիշյանը և Դավիթ Խաչատրյանը: Այն հնարավորություն է ընձեռում օգտատերերին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մոտակայքում գտնվող մարդկանց և ստանալ ճիշտ ու սպառիչ պատասխաններ: Հավելվածում հարցերը կարող են ուղղվել ցանկացած լեզվով, թեև ինտերֆեյսն այս պահին անգլերեն և ռուսերեն է: Ask On’Fly-ը հնարավորություն է տալիս նաև նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը և արագ պատասխանել դրանց: Ask On’Fly հավելվածը կօգնի անծանոթ միջավայրում գտնել անհրաժեշտ բոլոր մոտակա օբյեկտները՝ ժամանցի վայրեր, մատչելի եւ որակյալ խանութն
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
150
|
Ավելացրեց:
jirar
|
Ամսաթիվ:
2015-04-08
|
| |
|
| Օրացույց |
| « Հունվար 2026 » |
| Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| | | | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
|
|