
Աշխարհի ամենագեղեցիկ, սեքսուալ ու հաջողակ կանանցից Անջելինա Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ, թե հեռացրել է ձվարաններն ու այլեւս չի կարող երեխա ունենալ: Դերասանուհին այս քայլին դիմել է քաղցկեղի առաջացումն ու հետագա զարգացումը կանխարգելելու նպատակով:Այլեւս չեմ կարող երեխաներ ունենալ: Եվ կանխատեսում եմ ֆիզիկական որոշակի փոփոխություններ: Միայն արգանդս չեմ հեռացրել, որովհետեւ հարազատներիցս որեւէ մեկն այդ օրգանի հետ խնդիրներ չի ունեցել”,-այս մասին Անջելինան հայտնել է “The New York Times”-ին:Հիշեցնենք, քաղցկեղի զարգացումը կանխարգելելու համար դերասանուհին նախորդ տարի հեռացրել է կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով: 6 երեխայի մայրը հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս երկար ապրել` նրանց կողքին լինելու, մեծացնելու, նաեւ թոռներին տեսնելու համար:
|