ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ BGHT.Do.Am
BGHT.Do.Am Գլխավոր էջԳրանցումՄուտք
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 7
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
 Բլոգ 
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 03 » ԴԱՎԻԴ ԴԵ ԽԵԱՆ՝ «ՌԵԱԼԻ» ԹԻՐԱԽ․ ՊԵՏՐ ՉԵԽԸ՝ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
6:37 PM
ԴԱՎԻԴ ԴԵ ԽԵԱՆ՝ «ՌԵԱԼԻ» ԹԻՐԱԽ․ ՊԵՏՐ ՉԵԽԸ՝ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

 

Ինչպես անցած տարի եղավ, երբ ակումբը որոշեց դարպասապահ ձեռք բերել՝ ի դեմս Կեյլոր Նավասի, որպեսզի հարթի Կասիլյաս֊Լոպես հակամարտության սրացումը, այս անգամ էլ ակումբը մտադիր է լիովին ավարտել սերնդափոխությունը դարպասներում: Ակումբում արդեն իսկ աշխատում են այսպես կոչված «Դե Խեա օպերացիայի» իրագործման համար, ով «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահն է ու Իսպանիայի հավաքականի դարպասի ապագա պահապանը:

«Մադրիդը» արդեն իսկ մի շարք քայլեր է ձեռնարկել այս տրանսֆերը կայացնելու համար, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի Կասիլյասի ապագան: Դե Խեայի՝ «Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետը ավարտվում է 2016 թվականին, ու կողմերը դեռևս չեն համաձայնեցրել նոր պայմանագրի կետերը: Դե Խեան կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ», եթե․․․ «Մանչեսթերը», որ ֆուտբոլիստին ձեռք է բերել 22.7 մլն եվրոյով 2011 թվականին, ցանկանում է նրա համար ստանալ 68 մլն եվրո: Դե Խեան կտեղափոխվի «Ռեալ», եթե կողմերը համաձայնության գան զգալիորեն ցածր գումարի հարցում:

24-ամյա դարպասապահը շատ զգացված է «Ռեալի» հետաքրքրությունից ու ցանկանում է վերադառնալ Իսպանիա: Բայց ինչպես պարզել է AS-ը, նա չի շտապում հենց այս ամառ միանալ «Ռեալին», քանի որ դեռևս պարզ չէ Կասիլյասի ապագան: Դե Խեան չի ցանկանում մեկ մրցաշրջան մրցակցել Կասիլյասի հետ՝ արդեն իսկ ունենալով 168 անցկացրած խաղի փորձ «Մանչեսթեր Յունայթեդում»: Բայց նրա ապագան «Օլդ Թրաֆորդում» նաև կախված է այն փաստից, թե արդյոք թիմը կկարողանա նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Նրանք հիմա ընթանում է 4-րդ հորիզոնականում:

 

Ամեն դեպքում, այս ամառ Դե Խեային դժվար թե տեսնենք «Ռեալում»: Ամենայն հավանականությամբ, նա կմիանա թիմին 2016/17 մրցաշրջանում ազատ խաղացողի կարգավիճակում, կամ ինչպես եղավ Կրիշտիանու Ռոնալդուի դեպքում, «Յունայթեդի» հետ նա կկնքի ձևական պայմանագիր ու որոշ գումարի դիմաց կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»: Ինչպես հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները, Դե Խեան նոր պայմանագրի ստորագրման դիմաց պահանջում է դրանում ներառել հրաժարագին 30 մլն եվրոյի չափով:

«Ռեալը» կարող է այս ամառ ձեռք բերել Պետր Չեխին, եթե Կասիլյասը որոշի հեռանալ՝ այսպիսով լրացնելով առաջացած բացը: Չեխի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2016 թվականին, բայց նա ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ Մոուրինյոն գերադասում է մեկնարկային կազմում տեղը հատկացնել Տիբո Կուրտուային:

Դիտումներ: 83 | Ավելացրեց: jirar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Copyright MyCorp © 2026