
Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, հաղորդում է AS-ը:
Համաձայն մադրիդյան պարբերականի տարածած տեղեկության՝ Իսպանիայի հավաքականի դարպասապահը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ համաձայնության է եկել, որ 2015 թվականի ամռանը կհեռանա ակումբից ազատ խաղացողի կարգավիճակով:
Կասիլյասի ու ակումբի ներկայիս պայմանագրի վավերականության ժամկետը լրանում է 2017 թվականին: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա 2015/16 մրցաշրջանում Կասիլյասը վաստակելու է 7.5 մլն եվրո, իսկ 2016/17 մրցաշրջանում՝ 7 մլն: Այս պահին Իկերի աշխատավարձը կազմում է 8 մլն եվրո:
Սակայն նույն պարբերականը նշում է, որ հեռանալու որոշումը վերջնական չէ, ու Կասիլյասը կարող է մտափոխվել և շարունակել մրցելույթները հարազատ ակումբում:
|