
Պիկեն, Բուսկետսը, Ինիեստան և Պեդրոն այսօր վերջապես վերսկսեցին իրենց մարզումները Բարսելոնայի կազմում: Մեսսին և Մասկերանոն, ովքեր երեկ մարզվել էին անհատական ծրագրով, այսօր լիարժեք մարզում են անցկացրել ընդհանուր խմբում: Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կրկին իր տրամադրության տակ ունի Բարսելոնայի առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստներին: Այսօր ակումբ են վերադարձել նաև Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները` Պիկեն, Բուսկետսը, Ինիեստան և Պեդրոն: Լիոնել Մեսսին և Խավիեր Մասկերանոն, ովքեր երեկ մարզվել էին անհատական ծրագրով, այսօր լիարժեք մարզում են անցկացրել ընդհանուր խմբում: Բարսելոնա Բ-ից առաջին թիմի մարզմանը միացել է Մունիր Էլ Հադադին:
|