
Թուրինի Յուվենտուսի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը հաստատել է այն խոսակցությունները, ըստ որոնց Բարսելոնան ծրագրում է առաջիկա ամռանը գնել Պոլ Պոգբային:
"Մենք գիտենք, որ ինչպես Բարսելոնան, այնպես էլ այլ բարձրակարգ ակումբներ ցանկանում են ձեռք բերել Պոլ Պոգաբյին, սակայն նա գործող պայմանագիր ունի Յուվենտուսի հետ:
Այս պահին Պոգբան ապաքինվում է վնասվածքից, և մենք շատ ենք զգում նրա կարիքը: Իրոք, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է Յուվեի համար", - ասել է Նեդվեդը:
|