ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ BGHT.Do.Am
BGHT.Do.Am Գլխավոր էջԳրանցումՄուտք
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 7
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
 Բլոգ 
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 04 » «Samsung Electronics»-ը ներկայացնում է Galaxy S6 նորագույն սմարթֆոնը Հայաստանում
11:01 PM
«Samsung Electronics»-ը ներկայացնում է Galaxy S6 նորագույն սմարթֆոնը Հայաստանում

'

2015թ. ապրիլի 7-ին Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները, որոնց վաճառքը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 17-ին: Տարիներ ի վեր, շուկայի առաջատար «Samsung Electronics»-ն իրականացնում է իր հաճախորդների ապագայի երազանքները և ստեղծում ապագան ներկայի վերածելու հիանալի հնարավորություններ:
 
Galaxy ընտանիքի hաջորդ սերնդի այս նորագույն սմարթֆոնի դիզայնի բարդ նախագծում կիրառված են հատուկ նյութեր՝ մետաղի և ապակու կատարյալ ներդաշնակությամբ: Նրբագեղ ձևավորումն արված է հարթ ապակե կոր եզրերի և մետաղական մասերի ճշգրիտ համադրությամբ: Այս սմարթֆոններում համադրված են նրբագեղությունն ու նորարարությունը:
Գեղեցիկ արտաքին տեսքից բացի, սարքն օժտված է հզոր բնութագրիչներով: Samsung Galaxy S6 սմարթֆոնն ունի 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ 5.1-դյույմանոց էկրան և 64 բիթանոց Exynos 7420 պրոցեսոր:
 
Եթե Դուք լուսանկարներ անելու կամ սելֆիների սիրահար եք, ուրեմն սմարթֆոնները հենց Ձեզ համար են: Հիմնական տեսախցիկը 16 Մպ է, դիմայինը՝ 5 Մպ: Դուք կարող եք Ձեր լավագույն հիշողությունները պահել՝ օգտագործելով 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությունը: Սմարթֆոնները համալրված են ամենաթարմ Android օպերացիոն համակարգով` 5.0.2 (Lollipop):
Շրջանակը պատրաստված է նորագույն գերամուր ալյումինից, որն օգտագործվում է օդանավերի, զբոսանավերի և լեռնային հեծանիվների արտադրության մեջ: Այն 1,5 անգամ ավելի ամուր է, քան շուկայում ներկայացված այլ սմարթֆոնների շրջանակները:
 
Եթե Դուք պատրաստվում եք երկար ճանապարհ գնալ, անհանգստանալու կարիք չկա: Սմարթֆոնների մարտկոցն ունի արագ լիցքավորվելու հնարավորություն, ինչը թույլ կտա Ձեզ 2 ժամ վայելել բարձրորակ վիդեո և այդ ամենը սմարթֆոնն ընդամենը 10 րոպե լիցքավորելու դեպքում:Ի դեպ, «Samsung Electronics»-ը հավատարիմ է մնում իր ավանդույթներին և դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր կմասնակցեն «Ապագան այստեղ է» խաղին, կստանան բացառիկ հնարավորություն գնելու Samsung GALAXY S6 կամ GALAXY S6 edge սմարթֆոնը 99% զեղչով: Պարզապես անհրաժեշտ է անել սելֆի, տեղադրել այն Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում և հետևել էջի հրահանգներին:Բացի այդ, Samsung Armenia-ն հոգացել է, որ առանց նվերների չմնան նաև խաղի լավագույն 9 մասնակիցները: Մասնակցության կանոններին կարելի է ծանոթանալ
Դիտումներ: 82 | Ավելացրեց: jirar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 jirar • 11:01 PM, 2015-04-04
biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin
avatar
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր
  • Copyright MyCorp © 2026