
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, պատրաստ է մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս գալ Լա լիգայի 29-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպմանը:
Կոլումբացի խաղացողը լիովին ապաքինվել է վնասվածքից և առաջիկայում պատրաստ է օգնել իր թիմին:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վերջին մարզումից հետո հայտարարել է, որ Խամեսը «Գրանադայի» դեմ հանդիպմանը դուրս կգա խաղադաշտ մեկնարկային րոպեներից:
|